Արցախյան ճակատում փոխհրաձգություն է
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման:
ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները:
Արցախա-ադրբեջանական շփման գծում փոխհրաձգություն է, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից»,- նշել է Ստեփանյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը առաջնագծից հերոս զինվորների հետ լուսանկար է հրապարակել:
«Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ»:
Հարությունյանը հոկտեմբերի 3-ին հայտնել էր՝ շարունակում է մնալ առաջնագծում: