Պաշտոնական
Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ասուլիսը
Վարդենիսի մարտական դիրքերի նկատմամբ կիրառված օդուժի հարձակումից մարդկային կորուստներ այս պահին չունենք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայալշցուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մարտերը շարունակվում են։ Ինչպես նշեց ՊՆ–ն` սպասեք հուժկու պատասխանի»,– ասաց Հովհաննիսյանը։
Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ակնհայտ է, որ վտանգված է կանանց, երեխաների, տարեցների կյանքը, որովհետև մահացած մարդկանց թվում կա և կին, և երեխա և տարեց մարդ»,– ասաց Թաթոյանը։
Նա նաև շեշտեց, որ ագրեսիվ հարձակումների հետևանքով վիրավորների թվում ևս կան կանայք, երեխաներ ու տարեցներ։
Ավելին՝ տեսանյութում