«  Հունվար 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Արտակ Գալստյան. «Ռոբերտ Քոչարյանի արյունոտ տասնամյակի 39 զոհերը» (տեսանյութ)

Արտակ Գալստյան. «Ռոբերտ Քոչարյանի արյունոտ տասնամյակի 39 զոհերը» (տեսանյութ)

«1998-2008 թվականներին, Ռոբերտ Քոչարյանի արյունոտ տասնամյակի 39 զոհերը ամբողջությամբ: Այսպես էր նա իրականացնում իր սահմանադրական լիազորությունները և սրա համար ինքը ունի անձեռնմխելիություն»

Դատական փորձագետ Արտակ Գալստյան

1․ Հենրիկ Խաչատրյան. 
     ՀՀ գլխ. դատախազ: Սպանվել է հրազենից՝ իր աշխատասենյակում, 1998թ. օգոստոսի 6-ին: Պաշտոնական վարկածով՝ նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը և ինքնասպան եղել:

2․ Արամ Կարապետյան.
     ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ: Բացահայտման համաձայն Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է Գլխ. Դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել:

3․ Վահրամ Խորխոռունի. 
     ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ:

4․ Արծրուն Մարգարյան. 
     ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր: Սպանվել է 1999թ. փետրվարի 9-ին: Պաշտոնական վարկածով' երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:

5․ Վազգեն Սարգսյան
     ՀՀ վարչապետ: Սպանվել է 1999թ հոկտեմբերի 27-ին, Աժ դահլիճում՝ Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը՝ կազմակերպիչների մասով բացահայտված չէ:

6․ Կարեն Դեմիրճյան. 
     ԱԺ նախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

7. Յուրի Բախշյան. 
     ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

8․ Ռուբեն Միրոյան. 
     ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

9․ Լեոնարդ Պետրոսյան. 
     ՀՀ օպերատիվ հարցերով նախարար: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից։

10․ Արմենակ Արմենակյան. 
     ՀՀ ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին: Սպանությունը բացահայտված չէ:

11․ Հենրիկ Աբրահամյան. 
     ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

12․ Միքայել Քոթանյան. 
     ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:

13․ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02:40-ի սահմաններում ԲաղրամյանևԿիևյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց մի 30-35 տարեկան քաղաքացու:

14․ Գագիկ Պողոսյան. 
     ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին, իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունի արդյունքում: Սպանությունը բացահայտված չէ:

15․ Պողոս Պողոսյան
     Վրաստանի քաղաքացի: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում' նախագահին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար: Սպանությունից մի քանի օր հետո, Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը՝ Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:

16․ Տիգրան Նաղդալյան. 
     լրագրող, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ: Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, ծնողների տան շքամուտքում՝ հրազենից:

17․ Աշոտ Մխիթարյան. 
     ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն: 2005թ. սեպտեմբերի 24-ին Նոր Հաճնի քաղաքապետ և հոկտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել եւ սպանել նրան: Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման եւ պայմանական ազատ արձակվեց:

18․ Տիգրան Պետրոսյան. 
     Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետ: Սպանվել է 2006թ. օգոստոսի 30-ին, նախկին գյուղապետ Գեղամ Բաբայանի կողմից, որսորդական հրացանով:

19․ Ռոլանդ Մկրտչյան. 
     Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ: 2006թ. դեկտեմբերի 20-ի գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել և սպանվել:

20․ Շահեն Հովասափյան. 
     ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ: Սպանվել է 2006 թ. սեպտեմբերի 6-ի առավոտյան' ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղեւորվելիս: Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:

21․ Ալբերտ Ղազարյան 
     Լոռու մարզի դատախազ 2007թ. օգոստոսի 25-ի գիշերը աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտ սպանվեց անհայտ անձի կողմից:

22․ Սայադ Դավթյան 
     Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված: Սպանվել է 2007թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արաբկիրի շուկայի մոտակայքում, հրազենային կրակոցից, անհայտ անձանց կողմից ։

23․ Գոռ Քլոյան
     2008թ. մարտի 1-ին սպանվել է բեկորային վնասվածքներից։ Նրա մարմնից հանել են մետաղի կտորներ։ Պաշտոնական վարկածի համաձայն, մահվան պատճառը «Չերյոմուխա» պայթուցիկի հասցված վնասվածքներն են։

24․ Դավիթ Պետրոսյան
     2008թ մարտի 1-ին սպանվել է․ կրծքավանդակի թիկունքից հասցված հրազենային վնասվածքից։

25․ Տիգրան Աբգարյան
     2008 թ մարտի 1-ին ՝ ծառայել է ոստիկանական հատուկ զորքերում։ Վիրավորվել է 2008 թվականի մարտի 1-ին, 41 օր կոմայի մեջ է եղել և մահացել է ապրիլի 10-ին

26․ Տիգրան Խաչատրյան 
     2008 թ մարտի 1-ին ՝ սպանվել է, գանգուղեղային բաց-կույր վնասվածքից։ Գանգի խոռոչից հանվել է օտար մարմին` մետաղի կտոր։ Մահվան պատճառ է դարձել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցը

27․ Արմեն Ֆարմանյան 
     2008թ. մարտի 1-ին՝ սպանվել է գանգուղեղային բաց-կույր վնասվածքից, գանգից հանվել է օտար մարմին։ Պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառն է «Չերյոմուխա» տեսակի պայթուցիկը

28. Հովհաննես Հովհաննիսյան 
     2008թ. մարտի 1-ին սպանվել է հրազենային վնասվածքից, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վերին մասում

29. Համլետ Թադևոսյան 
     Ոստիկանության զորքերի կապիտան, սպանվել է 2008թ. մարտի 1-ին։ Հրազենային բազմաբեկորային վնավածքների` նռնակի պայթյունի հետևանքով վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ի երեկոյան` 21:18-ին, կլինիկական մահ է տարել մարտի 2-ին` 3:30: Հետմահու ստացել է մայորի կոչում

30․ Գրիգոր Գևորգյան
     2008թ. մարտի 1-ին սպանվել է ժ.21.30-ին Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա` դիպուկահարի կրակոցից

31. Սամվել Հարությունյան
     2008 թ մարտի 1-ին ՝ սպանվել է Մաշտոցի գետնանցումի վրա` «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից

32. Զաքար Հովհաննիսյան
     2008 թ մարտի 2-ին ՝ սպանվել է ժ.01.30-ին Մաշտոցի շուկայի դիմաց` «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից

1998-2008 քրեական և կիսաքրեական աղմկահարույց սպանություններ

33․ Վանուշ Թորոսյան. 
     «Դվին» հյուրանոցի տնօրեն: Սպանվել է 2003թ. օգոստոսի 31-ին Մոսկվայում հրազենային կրակոցից: Նրա հետ միասին սպանվել էին նաեւ ԱՎՄ /Ազատամարտի վետերանների միություն/ նախկին համանախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դիոնիս Մարգարյանը և ՀՀ ՆԳ նախկին աշխատակից, Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչության աշխատակից Վալերի Ավանեսյանը:

34․Մհեր Տեր-Հովհաննիսյան
     Սպանվել է 2005թ. փետրվարի 4-ին «ՏԷՑ-ի կռուգի» փոխհրաձգության ժամանակ։

35․ Ռաֆայել Շահմուրադյան.
     Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար: Սպանվել է 2005թ. փետրվարի 6-ին ՌԴ Սամարայի մարզում՝ Տոլյատի քաղաքի ճանապարհին: Դրանից մեկ տարի առաջ՝ մայիսի 24-ին Շահմուրադյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մերձակայքում: Անհայտ անձը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ, ինչից հետո Շահմուրադյանը հրաշքով կենդանի էր մնացել. փամփուշտը, անցնելով մարմնի լայնքով, ոչ մի օրգան չէր վնասել: Այն ժամանակ Շահմուրադյանը հայտարարել էր, որ իր դեմ տեղի ունեցած մահափորձի մեջ կասկածում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին:

36․ Լևոն Գուլյան.
     «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր: 2007թ. մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն՝ 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաև՝ Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված: Գուլյանին 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչը ավարտվել է նրանով, որ Գուլյանը կասկածելի հանգամանքներում ոստիկանության պատուհանից վայր ընկավ և մահացավ: Պաշտոնական վարկածի համաձայն իբր նա ցանկացել է փախուստի դիմել և 2-րդ հարկից վայր է ընկել ու մահացել:

37․ Սեդրակ Զատիկյան.
     Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդին: Սպանվել է 2006թ. հունիսի 22-ին, օրը ցերեկով, տասնյակ մարդկանց աչքի առաջ, Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում: Մարդասպանի արձակած գնդակներից զոհվեց նաև անցորդ, 1969թ. ծնված Կարինե Սարգսյանը:

38․ Ալեքսանդր Գիվոև.
     Սպանվել է 2006թ. օգոստոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա՝ գնումներ կատարելիս: Մարդասպանների արձակած գնդակներից զոհվել էր նաև վաճառողուհի Գյուլնարա Կարապետյանը:

39․ Դենիս Երմոլով
     Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա: 2007թ. օգոստոսի 6-ի գիշերը Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Մուլտի գրուպ» Կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը և Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետև հրազենից կրակել և սպանել են նրան»։