«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Ավետ Գրիգորյան. Մի քանի հարց ութսուն մտավորականներին և ոչ միայն

Ավետ Գրիգորյան. Մի քանի հարց ութսուն մտավորականներին և ոչ միայն

Անհայտ հեղինակ(ներ)ի երկնած հերթական «թղթե շերեփ»-ի՝ միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին ուղղված դիմումի տակ ստորագրելու համար ութսուն մտավորականներից քաջություն չէր պահանջվում, քանի որ որեւէ պարտավորություն կամ անձնական անհանգստություն չէր ենթադրում։ Փոխարենը՝ հայրենասեր հռչակվելու ակնկալիք։ 
Այսօր, երբ հարցականի տակ է Արցախի, որպես սուբյեկտ, կարգավիճակը, երբ բռնազավթված՝ կորսված է նրա տարածքի մեծ մասը, արժե կրկին հիշեցնել տրամաբանական ճշգրիտ խորություն ունեցող հետեւյալ ձեւակերպումը.   
«Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել, ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ։ Մասը պահողները հռչակվում են դավաճաններ. Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ» (Լևոն Տեր-Պետրոսյան)։

Մի քանի հարց դիմումում նշված հասցեատերերին ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը վերսկսելու եւ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու «անհապաղ» քայլեր ձեռնարկելու կոչ անողնեին.

1. Համարու՞մ եք ձեզ մեղավոր կրավորական պահվածքով ու լռությամբ կորուստների եւ ղարաբաղյան հակամարտության լուծումը փակուղի մտնելու համար, ինչպես նաեւ փորձու՞մ եք վերագնահատել 97-ին հայ մտավորականության վերաբերմունքն ու պահվածքը նշված հակամարտոթյան առաջարկված լուծումները մերժելու առումով։ Լուծումներ, որոնց արդյունքում այսպիսի ծանր ու անհեռանկար վիճակում չէինք հայտնվի։

2. Համաձա՞յն եք քսաներրորդ դարասկզբի պատերազմներում հայ ժողովրդի կրած կորուստների մեղավորներին, ծնունդով շուշեցի, մեծ գիտնական-պատմաբան, մեծ հայրենասեր Լեոյի տրված գնահատականներին.
«- մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու, ես և բոլոր նրանք»: Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը: Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը» (Ավետիք Իսահակյան, «Իմ հուշերից» 1933թ.)։ 
(Հիշատակված է մտավորականների ուղերձի առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի արված գրությունում)։

3. Ընդունու՞մ եք, որ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ստեղծված իրավիճակում, եւ մի բան էլ դրանից շատ առաջ, Մինսկի խմբի Համանախագահություն դե ֆակտո գոյություն չունի եւ նրանց դիմելը մանկամտություն է։

4. Գոնե հիմա հասկանալի դարձա՞վ թե ինչ կլիներ Հայաստանի վիճակը, ինչպիսի պատժամիջոցներ կկիրառվեին մեր նկատմամբ, եթե անհաշվենկատորեն եւ արկածախնդրությամբ Հայաստանը միակողմանի ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, կամ էլ հայտարարեր Հայաստանին նրա միացման մասին։

ՀԱԿ վարչության անդամ Ավետ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: