«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը տեղի հայերին խնդրում է խուսափել անհարկի տեղաշարժերից

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը տեղի հայերին խնդրում է խուսափել անհարկի տեղաշարժերից

 Ավստրիայում ՀՀ դեսպանությունը խնդրանքով դիմել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպանությունը խնդրում է խուսափել անհարկի տեղաշարժերից:

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 00 43 (0) 1 522 74 79 105»,-ասված է Ավստրիայում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ:

Վիեննայում նոյեմբերի 2-ին զինված մի քանի մարդ կրակոցներ են հնչեցրել քաղաքի 6 տարբեր վայրերում: Հարձակումներից մեկը եղել է սինագոգի մոտ, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Ընդհանուր առմամբ՝ սպանվել է 3 մարդ, 15-ը վիրավոր է: Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցածն ահաբեկչություն է: Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման համակիր էր:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից՝ նշելով բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ: