«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Այսօր Հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցն է (տեսանյութեր)

Այսօր Հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցն է (տեսանյութեր)

Այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է:

Ոճրագործության արդյունքում զոհվեցին՝

ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը,ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը,ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:

Պետական լրատվամիջոցները ավելի քան 5 ժամ չէին հաստատում իշխանության առաջին դեմքերի սպանության փաստը: Միայն երեկոյան ժամը 22-ից հետո, նախագահականից տարածվեց հաղորդագրություն՝ հաստատում են, որ կան զոհեր եւ վիրավորներ:

Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները՝ Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան, Էդուարդ Գրիգորյան, դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Նրանցից երեքը տարբեր հանգամանքներում բանտում մահացան՝ Նորայր Եղիազարյանը էլեկտրահարվեց, Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրների քեռին՝ Վռամ Գալստյանը ինքնասպան եղավ, Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ: Նրանց մահվան որակումները պաշտոնական են։

Հոկտեմբերի 27-ի գործով նախկին ամբաստանյալ, սակայն ապացույցների անբավարարության հիմքով ազատ արձակված Մուշեղ Մովսիսյանը մահացավ ավտովթարից: Դեպքի ականատեսներից մի քանիսը, որոնք շատ արագ հայտնվեցին ՀՀ-ի սահմաններից դուրս, նույնպես մահացան կասկածելի հանգամանքներում:

Այսօր ոչ ոք չի հավատում, որ ահաբեկիչները գործել են ինքնուրույն:Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չի բացահայտվել, այսօր էլ հասարակությանը  հայտնի է այնքան, որքան հայտնի էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին:

Այդպիսով Հայաստանի զարգացումը մի քանի տասնամյակով հետ շպրտվեց:

2020 թվականի փետրվարի 5-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասի քննությունն իրականացնելու համար Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քննչական խումբ էր ստեղծվել: «Ընդհանուր առմամբ, հարցաքննվել էր մոտ մեկ տասնյակ մարդ, առայժմ, սակայն, որևէ նոր կասկածյալ չկա», 2021 թվականին  ասել էր գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես Հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացահայտման դեպքում». Լևոն Տեր-Պետրոսյան