«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Բաղդասարյան. ՀՀ իշխանությունը պատրաստ է բոլոր այն զիջումներին, որոնք պնդում է Թուրքիան

Բաղդասարյան. ՀՀ իշխանությունը պատրաստ է բոլոր այն զիջումներին, որոնք պնդում է Թուրքիան

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը։

Ակնհայտ է, որ որպես դիվանագետ և դիվանագիտական փորձ ունեցող անձինք, Քըլըչն ու Ռուբինյանը տարբեր քաշային կատեգորիաներում են, հետևաբար Հայաստանը վստահաբար անհրաժեշտ ներկայացուցչին չի ընտրել, ինչը վկայում է, որ իրականում Ռուբեն Ռուբինյանն ընդամենը ձևական ներկայացուցիչ է լինելու, իսկ իրականում բանակցությունները վարելու է անձամբ Փաշինյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Բանակցությունները կրելու են ձևական բնույթ, որովհետև նախապես ամեն ինչ արդեն հիմնականում համաձայնեցված է։ Պարզապես երկխոսությունն այդ ամենն արձանագրելու տեխնիկական գործընթացի է վերածելու»,– ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով`թուրքական կողմից առաջ քաշվելիք նախապայմաններն արդեն իսկ հայտնի են, թեև իբր խոսվում է առանց նախապայմանների երկխոսության մասին։
Ըստ քաղաքագետի` Թուրքիան նախևառաջ կպնդի, որ Հայաստանն այլևս պետական մակարդակով ցեղասպանության հարց չբարձրացնի միջազգային ատյաններում, երկրորդ` կպահանջի, որ հայկական պահանջատիրությունը մեկընդմիշտ պաշտոնապես դուրս բերվի քաղաքական օրակարգից, երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և միայն դրանից հետո հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, երրորդ` կպահանջի, որ Սյունիքով անցնող ճանապարհն ունենա միջանցքի նշանակություն։
«Թուրքական կողմը հայտարարել է, որ բանակցությունները վարելու է շատ զգույշ, լինելու է ուշադիր և բոլոր հարցերը համաձայնեցնելու է Բաքվի հետ, հետևաբար սա լինելու է բավականին երկարատև գործընթաց, որից արագ արդյունքներ ակնկալելը բացարձակապես անիմաստ է»,– ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի դիտարկմամբ` արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի բանակցային դիրքերը էապես թուլացել են, և, իհարկե, հայ–թուրքական երկխոսությունը ցանկալի կլիներ, որ շատ ավելի վաղուց արվեր։
Ըստ նրա` հարցը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կան ամենատարբեր ոլորտների բազմաթիվ խնդիրներ, և անկախ նրանից` երկխոսությունը կկայանա, թե ոչ, այդ խնդիրները չեն վերանալու, ավելին` Հայաստանին վերաբերող տարածաշրջանային հարցերը գերտերություններն այսպես թե այնպես քննարկում են առանց մեզ։
Քաղաքագետի խոսքով` կարևոր է, թե ՀՀ իշխանությունը Ռուբինյանի առջև ինչ խնդիրներ է դրել, և եթե ցանկանում է բանակցությունների ընթացքում դիվանագիտական տարբեր հնարքներով հասնել առավելագույն արդյունքի, ապա պետք է շատ լուրջ մասնագիտական խումբ ստեղծի, որը խորհուրդներ կտա Ռուբեն Ռուբինյանին։
Բաղդասարյանի համոզմամբ, սակայն, Հայաստանի իշխանությունն այդպես չի անի, որովհետև արդեն կանխորոշված է համարում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող երկխոսության ընթացքը և պատրաստ է բոլոր այն զիջումներին, որոնք պնդում է Թուրքիան։

Նշենք, որ Երևանի և Անկարայի բանագնացներ նշանակված ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը շուտով կհանդիպեն, այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում