Բաքվում դատավարություն է սկսվել Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ
Բաքվի դատարանը Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ դատավարություն է սկսել։ Տեղեկությունը հայտնում armeniasputnik-ը։
Ադրբեջանական ԶԼՄ–ների պնդմամբ` Դուբակովն Արցախում կռվել է հայկական կողմից։
Նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն», «հանցավոր խմբում մասնակցություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
Նշենք, որ ավելի վաղ Բաքվի դատարանը դատապարտել է ԼՂ–ում գերեվարված ՀՀ քաղաքացի լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։
Նրան նույնանման մեղադրանք էր առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանը հայ գերուն 20 տարվա ազատազրկման էր դատապարտել։
Էուլջեքչյանից բացի Բաքվում այլ կեղծ գործերով դատավարություն է ընթանում գերեվարված մոտ 20 հայի նկատմամբ։