Աշխարհ
Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։
«Երկու ղեկավարները քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև լրացուցիչ միջոցները, որոնք կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն՝ այդ ջանքերին աջակցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև ամերիկա-թուրքական երկկողմ ամուր հարաբերությունների պահպանման հնարավորությունները։
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: