«  Սեպտեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Ծանր վիրավորում ստացած զինծառայողի թոշակավորման հարցը դեռ լուծված չէ

Ծանր վիրավորում ստացած զինծառայողի թոշակավորման հարցը դեռ լուծված չէ

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետեւանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը 3 օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից: Տեղեկությունը News.am-ին հայտնել է Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը.

«Վիճակը բավարար է, արդեն 3 օր է, ինչ դուրս է գրվել հիվանդնանոցից, կկազդուրվի եւ մի քանի ամիս անց նորից կվիրահատվի: Եւս մեկ բարդ վիրահատություն է սպասվում աղիների հետ կապված»,-ասել է նա:

Նշենք, որ  Արմանին մի անգամ վիրահատել են, հեռացրել մի երիկամը:

Արմանի հայրը նշել է, որ չնայած բոլոր բուժումներն անվճար են եղել, սակայն իր որդու թոշակավորման հարցը վիրավորումը ստանալուց 2 ամիս անց, դեռ լուծված չէ.

«Պետությունից դեռ ոչ մի օգնություն չենք ստացել, դեռ թոշակ չեն տրամադրել որդուս, միայն բուժումներն են անվճար եղել»:

Հիշեցնենք՝ 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը գիտակցության է եկել (ֆոտո)