«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Չինաստանից Հայաստան ժամանողները գտնվում են հսկողության ներքո

Չինաստանից Հայաստան ժամանողները գտնվում են հսկողության ներքո

Կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սահմանը հատելու պահից սկսած։ Անկախ ազգությունից՝ բոլոր այն անձինք, ովքեր եղել են Չինաստանում, գտնվում են ամենօրյա վերահսկողության ներքո, տեղեկացնում է ՀՀ

առողջապահության նախարարությունը։

«Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանային հսկիչ կետերում լրացվում են հասցեական թերթիկներ, և սահմանվում է հսկողություն` ըստ իրենց բնակավայրի։

14-օրյա հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր չունեն ախտանշաններ: Իսկ նրանք, ում մոտ ի հայտ են գալիս նոր կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ՝ հազ, տենդ, դժվարացած շնչառություն, անմիջապես հոսպիտալացվում են և մեկուսացվում, իրականացվում համապատասխան հետազոտություն և բուժում։

Ինչ վերաբերում է լաբորատոր հետազոտություններին, ապա այն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող պացիենտներին՝ անվճար։ Հաշվի առնելով լաբորատոր հետազոտության առանձնահատկությունը (հսկիչ նյութերի նպատակային ծախս)՝ նմուշառումն կատարվում է փուլային՝ միաժամանակ ապահովելով մի քանի հիվանդի նմուշառում։

Անհարկի խուճապ չառաջացնելու, ինչպես նաև մասնագետների աշխատանքին չխոչընդոտելու նպատակով հորդորում ենք զերծ մնալ չհիմնավորված տեղեկատվության տարածումից, հետևել միայն պաշտոնական լրահոսին և հարցեր լինելու դեպքում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով, կամ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՝ 010  550601 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ։