Դավիթ Մաթևոսյան. «Ճիշտ էր ասված. Վանոն բաժանարար է, լակմուս»
Ճիշտ էր ասված. Վանոն բաժանարար է, լակմուս: Իր մաքրագործող առիթով սահման է գծվում իր մահվան բոթից իվեր: Իսկ էսօր` ծննդյան օրը, գրքի շնորհանդեսի օրը ականատես ենք լինելու առավել խիտ ու հստակ, գուցե և գերխիտ սահմանազատման` գյադեքի ու մարդկանց, ու նույնիսկ գյադեքի շարքերում` գյադեքի ու բարոյական ներքինիների ենթախմբերի, ու նույնիսկ մարդկանց շարքերում` կիսագյադեքի ու մարդկանց /քանի որ մահից հետո, մահացածի հետևից սգալով մարդ թվալու ջանքը, մարդ ձևանալը հեշտ է/:
Ինչ էի ասում. բարոյական ներքինիզմի թրենդի մասին գրածիս հանգույն` դրանց մի խմբակ /թայֆա/ գիշերը, վերջին հույսը կորցրած, չքվել է ՖԲ "ընկեր-բարեկամներիս" շարքերից, ու չի հայտնաբերվում` բլոկ է արել ինձ): Թայֆի` խմբակի ղեկավարը քաղաքական նոր վերնախավից է, նրանցից, որ հաստատել են, թե Վանոն գրող չէ:) Մինչ այդ սրանք, կամ սրանց ֆեյքիկները, իրենց իբր ընդդիմադիրների` "պատիվ ունեմականների" և ռոբականների ֆեյքիկների հետ միասին change.org-ի ստորագրահավաքն են բանսարկել ֆեյբուքում, որպեսզի պահանջագիրը ստորագրողները քիչ լինեն:
Այնպես որ Վանոն ինչպես ապրեց մարդկանց իրենով երկու խմբի` իրեն ատողների և իրեն սիրողների բաժանելով /ծպտվածները` գորշերն ու պնակալեզներն էլ այդ շարքում են/, այնպես էլ հեռացավ, հենց իր մահով սահմանազատումը խիտ ու հստակ դարձնելով:
Վանոյի կենացը: Վանոյի ծնունդը ՇՆՈՐՀավոր: