«  Սեպտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Սա անբարոյականության վերջին ճիչն է

Հարութ Ուլոյան. Սա անբարոյականության վերջին ճիչն է

Երեկ նախագահ Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում ինչ-որ մեկը Տեր-Պետրոսյանին ուղիղ տեքստով մեղադրել էր այն բանում, թե ինչու է Տեր-Պետրոսյանը Հայաստանից դուրս ադրբեջանական հողեր օկուպացրել։ Երբ սա աչքովս ընկավ, մի պահ թվաց, թե ինչ-որ մեկը ցինիկ հումոր է անում, հետո հասկացա, որ՝ չէ, փաստորեն, ոմանք արդեն այս մակարդակին են իջել։

Ու այսօր, պարզվում է, ոչ թե որոշ մարդիկ են այդ մակարդակին իջել, այլ հենց անձամբ Փաշինյանն ու իր աջակիցներն են այդ մակարդակում։ Փաշինյանն, արդեն, Տեր-Պետրոսյանին ուղիղ տեքստով մեղադրում է Հայաստանի սահմանից դուրս զորք տեղակայելու մեջ։

Սա, ըստ էության, նույն բանն է, եթե Տեր-Պետրոսյանին մեղադրել Ղարաբաղը պաշտպանելու, Ղարաբաղում էթնիկ զտում թույլ չտալու, ղարաբաղցիների տարրական իրավունքներն ու հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելու ու, առհասարակ, ղարաբաղյան պատերազմը հաղթելու մեջ։

Թե բա՝ «ո՞վ է Տեր-Պետրոսյանին նման իրավունք տվել»։ Սա անբարոյականության վերջին ճիչն է։

Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանը վավերցարել է վերապահումներով։ Դեռևս այն օրերին Տեր-Պետրոսյանն ինքն է հայտարարել, որ այդ պայմանագրի վավերացումը պետք է վերապահումներով լինի, որպեսզի երաշխավորվի Ղարաբաղի ինքնավարությունը (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=4FS4rhk7paU )։ Ու, ընդհանրապես, ի՞նչ Ալմա Աթայի մասին է խոսքը, երբ վերջին մի քանի ամիսների ընթացքում Փաշինյանն ինքն է սկսել խոստովանել, որ հենց ինքն է ՀՀ առաջին ղեկավաը, որը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղով հանդերձ:

Տեր-Պետրոսյանը Ղարաբաղը փրկել է այն ճակատագրից, ինչը 2020-2023 թվականներին տեղի ունեցավ Փաշինյանի մեղսակցությամբ ու թողտվությամբ։

Իրավական առումով՝ Ղարաբաղի հարցի կարգավորմամբ զբաղվող և ՄԱԿ-ի հավանության ներքո գործող Մինսկի խումբը երեբեք Հայաստանին չի մեղադրել Ղարաբաղը պաշտպանելու կամ «Հայաստանի սահմանից դուրս զորք ունանելու» համար։ Պատերազմի ժամանակ ընդունված ՄԱԿ-ի հայտնի բանաձևերը Հայաստանին ագրեսոր չեն ճանաչել, իսկ Ղարաբաղի շուրջը գտնվող տարածքներից «տեղի հայակական զորքերի» դուրս բերումը պայմանավորել են ընդհանուր զինված հակամարտության դադարեցմամբ։

Ի տարբերություն փաշինյանական ներկայիս ողորմելի պրոպագանդայի, միջազգային հանրությունը շատ լավ ընկալել է, թե ինչու է 88-90 թվականներին Ղարաբաղի պահանջը եղել Հայաստանի հետ վերամիավորվելը, իսկ դրանից հետո՝ անկախությունը։ Սակայն թե՛ «միացման», թե՛ «անկախացման» գործընթացների հիմքը եղել ինքնորոշման իրավունքի իրացման պահանջը: Տեր-Պետրոսյանը, ինչպես և մեր ողջ ժողովուրդը, պաշտպանել է հենց այդ՝ ինքնորոշման իրավունքը:

Ըստ 1993 թվականին Հայաստանի՝ հանձին Տեր-Պետրոսյանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքված խիստ գաղտնի պայմանագրի, Հայաստանը ստանձնել է ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորի դեր, իսկ ֆիզիկական գոյության կամ բռնի տեղահանության վտանգի դեպքում պարտավորվել է գործի դնել իր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անմիջական ռազմական միջամտությունը: Տեր-Պետրոսյանն, ահա, իր ողջ կառավարման ընթացքում հավատարիմ է մնացել այս դրույթներին:

Բացի այդ, եթե այս ամենը 90-ականներին իրականացվել է խիստ գաղտնի պայմաններում, ապա Փաշինյանը, 44-օրյա պատերազմից առաջ և հետո, բացահայտորեն ոչ միայն ընդունել է որ Ղարաբաղում ՀՀ զինված ուժեր են տեղակայված, այլև հպարտացել է դրանով, պատերազմի ժամանակ իրեն հռչակել է այդ զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, հրապարակայնորեն զինծառայողների ու աշխարհազորայինների է ուղարկել ռազմաճակատ. «չ՛շշկռեք»: Թե այլ ինչ կոչեր է արել այդ օրերին, կհիշեն բոլորը…

Դե հիմա պատկերացրեք, թե այս մարդու ու իր պրոպագանդիստների բարոյական մակարդակն ինչ մակարդակի է իջել, որ Տեր-Պետրոսյանին, արդեն, Ղարաբաղը պահելու մեջ են  մեղադրում: Բայց սա դեռ հեռու է վերջը լինելուց: Փաշինյանական նման «քաղաքականության» շարունակականության դեպքում մենք ականատես ենք լինելու նաև այն տեսարանին, թե ինչպես է Փաշինյանը Տեր-Պետրոսյանին մեղադրում նաև Հայաստանն անկախացնելու գործընթացի համար:

Հարութ Ուլոյան