Պաշտոնական
Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ Վարչատնտեսական վարչության պետը
Քիչ առաջ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: Նա կասկածվում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար,
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«ՀԺ» տեղեկություններով՝ ձերբակալվածը Քոչար Խաչատրյանն է: Նույն այդ տեղեկություններով, նա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի սանիկն է: