Հայաստանում մեկնարկում է ձմեռային զորակոչը
2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ տեղի կունենա այն անձանց շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Որոշումն ընդունվեց Կառվարության հոկտեմբերի 21-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Կզորակոչվեն նաև այն քաղաքացինեը, որոնց տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ։
Գործադիրի որոշմամբ՝ զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալները կուղարկվեն ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո՝ նրանց վերաբերյալ կազմված նյութերը Քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ։