DW. «Լեռնային Ղարաբաղ. սկսվել է շրջափակման երրորդ շաբաթը» (տեսանյութ)
Դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։
Բաքվի կողմից շրջափակված Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար», տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Տեսանյոթում՝ . DW ռեպորտաժը. «Լեռնային Ղարաբաղ․ սկսվել է շրջափակման երրորդ շաբաթը»: