Պաշտոնական
Էդգար Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ գլխավոր քարտուղար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Գևորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Էդգար Գևորգյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։
Կրթություն
- 1995թ. ավարտել է Երևանի Գլաձոր կառավարման համալսարան, իրավագիտություն
Աշխատանքային գործունեություն
- 1987թ.- Երևանի N 29 ուսումնարան` հյուսն-էլեկտրիկ
- 1987–1989թթ.- Ծառայություն Խորհրդային բանակում
- 1989–1990թթ.- «Մատուռ» կոոպերատիվ` բանվոր
- 1990-1993թթ.- ՀՀ արդյունաբերության նախարարության «Կերմետ» փորձարարական գործարան` կարգավորող
- 1993–1994թթ.- «Սիգլ» բաժնետիրական ընկերություն` իրավաբանական ծառայության և արբիտրաժի վարչության գլխավոր մասնագետ
- 1995–1996թթ.- ՀՀ կառավարության քարտուղարություն` իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
- 1996–2003թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
- 2003- 2004թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` անձնակազմի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
- 2004 – 2015թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` անձնակազմի կառավարման վարչության պետ
- 2015թ.- ՀՀ քաղաքաշինության նախարարություն` աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
- 2015–2016թթ.- ՀՀ քաղաքաշինության նախարարություն` աշխատակազմի ղեկավար
- 2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
- 2016թ. դեկտեմբերից - 2018թ. հունիս՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` աշխատակազմի ղեկավար
- 2018թ. հունիսի 18-ից ՀՀ ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
- 2018 թվականի հունիսի 18-ից ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղար
Ամուսնացած է, ունի երկու երեխա: