«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Էդիկ Բաղդասարյան. «Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմանները չի ցանկանում պաշտպանել»

Էդիկ Բաղդասարյան. «Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմանները չի ցանկանում պաշտպանել»

Ակնհայտ է, որ Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմանները չի ցանկանում պաշտպանել: Իսկ առաջխաղացող թշնամուն, եթե չես կանգնեցնում, նշանակում է այդպիսի հրաման ունես: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Hetq.am կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Ակնհայտ է, որ Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմանները չի ցանկանում պաշտպանել: Իսկ առաջխաղացող թշնամուն, եթե չես կանգնեցնում, նշանակում է այդպիսի հրաման ունես: Արդեն երկրորդական է՝ Գլխավոր շտաբի պետին նման հրաման տվե՞լ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ:

Զորքի հրամանատարը չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները: Նրան ԱԱԾ-ն դեռ երեք օր առաջ պետք է կալանավորեր, և արդեն իսկ պետք է ունենայինք շտաբի նոր պետ: Բայց Նիկոլ Փաշինյանին հենց այսպիսի շտաբի պետ է պետք, որոշում չկայացնող շտաբի պետ, չդիմադրող: Արտակ Դավթյանին ժամանակին նույնիսկ իր ղեկավարած զորամասում սպաները չէին ենթարկվում: Նա երբեւէ ոչ մի որոշում չի կայացրել ռազմի դաշտում, 2018-ին նույնիսկ թաքցրել էր Նախիջեւանի հատվածում թշնամու դիրքերի առաջխաղացման փաստը: Ու մեկ էլ Պատրոն Դավոյի հետ հին զենքերի գործարքներին իր համաձայնությունն է տվել:

Թշնամին տարբեր հատվածներում մտնում է մեր տարածք, դա շարունակվելու է նաեւ վաղը, մի շաբաթ հետո, մի ամիս հետո: Ում էլ դիմի իշխանությունը՝ զրո արդյունք է ունենալու, բոլորը զրո վերաբերմունք են ցույց տալիս այն ղեկավարին, որն իր երկրի սահմանները նույնիսկ չի փորձում պաշտպանել:

Հայտարարություններ են լինելու բազում, դատապարտելու են Ալիեւին, բայց դա առանձնապես բան չի փոխելու: Այո, պարտությունից հետո բանակը հուսալքված է, քիչ ժամանակ է անցել վերականգնվելու համար, բայց երկրի այսպիսի օրհասական վիճակում նա է միակ երաշխիքը:

Դիվանագիտությունը որեւէ արդյունք չի ունենալու այս փուլում, մինչեւ ցույց չտաս, որ քեզնից գործոն ես ներկայացնում, կաս որպես կողմ: Իսկ մենք այժմ ոչ մեկի համար գործոն չենք, նույնիսկ չգիտեմ ինչ ենք:

Կարծում եմ, այլ ելք չկա: Ադրբեջանցիները հետ չեն գնալու, նրանք, ինչպես տեսնում եք, նպաստավոր դիրքեր են ընտրում հետագա գործողությունների համար: Ադրբեջանի իշխանություններին տվե’ք մի քանի ժամ՝ զորքերը դուրս բերելու համար, չկատարելու դեպքում սկսեք ռազմական գործողություն: Մենք Ադրբեջանին պատերազմ չենք հայտարարում, մենք մեր սահմանն ենք պաշտպանում:

Շահարկումները կանխելու համար ասեմ, որ երեք ընկերներիս հետ պատրաստ ենք մասնակցել այդ ռազմական գործողությանը»։