Պաշտոնական
Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Այս մասին լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։
«Այո, նախարարը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել»,– ասաց նա։
Հավելենք, որ Ֆելիքս Ցոլակյանն արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։