Պաշտոնական
Գեղարքունիքում կրկին հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել
Այսօր առավոտյան Գեղարքունիքում կրկին միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ։ Դրա հետևանքով երկու հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՊՆ-ից հավելել են` միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել. այն արագ հարթվել է հրամանատարության ջանքերով:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։