«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Փաշինյանական հերթական կեղծարարությունը

Հարութ Ուլոյան. Փաշինյանական հերթական կեղծարարությունը

Փաշինյանական հերթական կեղծարարությունը

Ս․թ․ օգոստոսի 8-ի ամերկյան հռչակագրի ստորագրումից անցել է շուրջ երկու ամիս։ Անհամեստաբար նշեմ, որ ես եղել եմ առաջին մարդը, ով արձանագրել է, որ տվյալ հռչակագրի 3-րդ կետի բովանդակությունը մանիպուլացվում է, իսկ նույն կետի 2-րդ նախադասության տեղ գտած կոնկրետ արտահայտության հայերեն թարգմանությանը կեղծված է․ անգլերենով «with reciprocal benefits» (փոխադարձ օգուտներով) արտահայտությունը թարգմանված է որպես «փոխադարձ առավելություններով»։ Որպես ապացույց նշել էի նաև, որ ի տարբերություն հայերեն թարգմանության, նույն՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում տվյալ արտահայտության ռուսերեն պաշտոնական թարգմանությունը ճշգրիտ է թարգմանված, այն է՝ «с взаимными выгодами»։

Ու միայն այս փաստը լիուլի բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ մասշտաբի թակարդ է հանդիսանում ամերիկյան հռչակագիրը Հայաստանի Հանրապատության համար։ Էլ չասած այն, որ «փոխադարձ օգուտներով» արտահայտությունը վերաբերում է Հայաստանի կողմից տրամադրվող ճանապարհից Հայաստանի ստանալիք փոխադարձ օգուտների մասին։ Ու այս առումով ինձ համար անհասկանալի է ընդդիմության լայն շրջանակների լռությունն այս մասով։ Փոխանակ արձանագրված կեղծիքից ու դրանից բխող վտանգներից խոսեն, ինչպես միշտ ընկած են դավադրապաշտությունների հետևից։

Ինչևէ։ Այսօր, ահա, Տաջիկստանում ընթացող ԱՊՀ խորհրդի նիստում, Փաշինյանը, իբր, մեջբերելով ամերիկյան հռչակագրի վերը նշված հատվածը, ռուսերենով ընթերցվող իր ելույթում նշում է՝ «с взаимными преимуществами» (փոխադարձ առավելություններով) արտահայտությունը։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է այն, որ այժմ էլ Փաշինյանը փորձում է իր կեղծիքով կերակրել միջազգային հանրությանը, կամ նրա ինչ-որ մի հատվածին։ Կարելի է միայն խղճալ մեզ՝ զուտ գիտակցելով այն իրողությունը, թե ինչպես է, ասենք, Ալիևն իր ներսում ցինիկաբար ծիծաղել տվյալ իրավիճակի վրա։

Եթե ես եմ սուտ խոսում և Փաշինյանն ու պրոպագանդան ամեն ինչ ճիշտ են ներկայացնում, ապա թող մասնագետները վերլուծեն թե ինչպես է ստացվում, որ հռչակագրի հիմնական՝ անգլերեն ստորագրված տարբերակում տեղ գտած «with reciprocal benefits» արտահայտությունը հայերենում դարձել է՝ «փոխադարձ առավելություններով»։

Եթե սա ինչ-որ կերպ «սղցնեք», դրանից հետո էլ բացատրեք, թե ինչպես է պաշտոնական ռուսերեն տարբերակում թարգմանված «с взаимными выгодами»-ին Փաշինյանի ռուսերեն ելույթում դարձել «с взаимными преимуществами»։

Իհարկե, այս ամենը Փաշինյանի պրոպագանդիստներին չի հետաքրքրում, քանի որ նրանց համար այս ամենն ընդամենը բառախաղեր են։ «Բառախաղեր», որոնք ուղղակի ճակատագրական են լինելու Հայաստանի Հանրապետության համար։ Ու դա այլևս անկախ այն հանգամանքից, թե ամերիկյան հռչակագիրը կարժանանա նոյեմբերի 9-ի հայտարարության ճակատագրին, թե՝ ոչ։

Հարութ Ուլոյան