«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հարված 5-րդ շարատունկին. «ՉԻ»

Հարված 5-րդ շարատունկին. «ՉԻ»

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով Երևանի կենտրոնում համատարած ծառահատումներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հատվող ծառերը ստացել են մասնագետների կողմից եզրակացություններ առ այն, որ դրանք կենսունակ ծառեր չեն: Այդ ծառերը թթվածնի արտադրության իրենց ֆունկցիան այլևս չեն կատարում,
Բազմաթիվ ծառատեսակներ ունեն սահմանափակ ժամանակային կենսունակություն և սպասել, մինչև ծառի բունն այնքան փտի, որ ինքնուրույն ընկնի և վնասի մարդկանց ու նրանց գույքը, արդարացված չէ»:

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

«Ընդհանրապես, որ ուզում եք իմանալ, Երևանում պետք է բոլոր ծառերը կտրել: Դրանք մի հատ գեշ խասյաթ ունեն. մեծանում, փտում, ընկնում են դուզ մարդկանց գլխին: Մեկ-մեկ էլ ավտոների գլխին: Համը հանում են:

Հերիք չէ, մարդկանց գլխին են ընկնում, մի հատ էլ ալարում են նորմալ թթվածին արտադրել: Հլը մի հատ գնացեք, էդ ծառերի կողքին կանգնեք, փորձեք թթվածին շնչել. կխեղդվեք:

Մեզ մոտ նույնիսկ կասկածներ են առաջացել, որ էդ ծառերը 5-րդ շարասյան կողմից են տնկվել: Հաստատ, որ հնարավորինս պրոբլեմներ ստեղծեն իշխանությունների համար:

Էդ ոչ թե ծառերն են փտած, այլ ձեր ուղեղները, էնքան եք այս տարիների ընթացքում թույն արտաշնչել, որ ոչ մի ծառ չի դիմանա դրան: Դուք փոշու ու ցեխի մեջ ձեզ ավելի լավ եք զգում, որովհետև գնալով ավելի ու ավելի եք նմանվում փոշու ու ցեխի մեջ իրեն լավ զգացող հայտնի կենդանուն», եզրափակում է «ՉԻ»-ին:

Ի դեպ նույն խելքին են նաև Երևանի փոխքաղաքապետ ՔՊ-ական  Տիգրան Ավինյանն ու Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: Լրագրողների հետ զրույցում նրանք ասել են, թե « Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում, քաղաքապետարանի որոշմամբ դրանք հեռացվում են ու փոխարինվում են նորերով»։

Նշենք՝  հատման և փոխարինման են ենթարկվելու ոչ միայն հաստաբուն, հին կամ հիվանդ, այլև ընդամենը մի քանի տարի առաջ տնկված ծառերը։ Հատումը սկսվել է երեկ Մոսկովյան փողոցից՝ Կասկադ համալիրին հարող տարածքից։ 
Հատվել են մայթեզրին տնկված ծառերը, որոնց մի մասն անգամ չորացած չէին, պարզվում է` շուրջ 30 և ավելի տարեկան թեղիների փոխարեն սակուրաներ են տնկելու։ Նույն ճակատագիրն է սպասում նաև մայրաքաղաքի այլ  տարածքներում եղած ծառերին։

Տպավորություն է ստեղծվում, որ ներկա  իշխանության համար ատելի են նաև «նախկին» ծառերը...