Օրացույց
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է
Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի)
- Հիսուս Քրիստոսի Հարության` Ս. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այս եկեղեցին համարվում է Սիոնի վերնատունը, որտեղ Հիսուս Քրիստոս հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը: Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2024-04-14, 2025-05-04, 2026-04-19, 2027-04-11, 2028-04-30, 2029-04-15, 2030-05-05: