«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Հայաստանը օկուպացրած իշխանիկների գենետիկ հիշողության վախի սինդրոմը

Անահիտ Օհանյան. Հայաստանը օկուպացրած իշխանիկների գենետիկ հիշողության վախի սինդրոմը

Հայաստանը  օկուպացրած օսմանյան իշխանիկները ՀԱԿ-ին ու Լևոն Տեր-Պետրոսյանին համարում են «պայքարի լուսանցքից դուրս ուժ», բայց ամենավայրենու պես հենց նրանց վրա են հարձակվում։ 
Ինչո՞ւ։
Որովհետև դա գենետիկ հիշողության վախի սինդրոմ է։
Այդ նույն սարսափելի հիշողությամբ է, որ չէին թույլատրում  Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը։  Չէ՞ որ այդ ֆիլմը ոչ թե պարզապես պատմություն է, այլ արթնացում։ Այն հիշեցնում է հայ ժողովրդին, որ մի ժամանակ մենք ունեցել ենք ժողովուրդ, որը պատրաստ էր զոհել իրեն  ոչ թե հանուն պարտության, այլ հանուն հաղթանակի։

Անկախությունն ու Արցախը առանց Լևոնի պատկերացնելն անհնար է։ Եվ հենց այդ պատճառով է, որ այն ամենը, ինչ կապված է Անկախության, Արցախի ու Լևոնի հետ, պետք է արգելվի, վարկաբեկվի, ջնջվի։
Որովհետև վախը մեկն է. հանկարծ ջնջված հիշողությունը չվերականգնվի։

Թող ոչ մի ընդդիմադիր ուժ չնեղանա, բայց նրանց մեծամասնությունը իրենց քաղաքական կարիերան անցկացրել է տաքուկ կաբինետներում զուրկ լինելով փողոցային պայքարի իրական փորձից։
Միակ ուժը, որ կարող է ժողովրդին ժամերով, օրերով, շաբաթներով պահել փողոցում  առանց կեղծիքների և գումարի, ՀԱԿ-ն ու Լևոնն են։

Ոչ ոք չի կարող մշակել փողոցային մարտավարություն ու ռազմավարություն այնպես, ինչպես նրանք։
Այդ գենետիկ սինդրոմը նրանց գիշեր-ցերեկ վախեցնում է հենց Լևոնից։ Որովհետև  փաշինյանը առանց կեղծիքների վերարտադրվել չի կարող։ Եվ բացի ՀԱԿ-ից ու Լևոնից  ոչ մի ուժ փողոցում  հաղթել  չի կարող:
Նրանց սարսափեցնում է ոչ միայն «Անկախության մեր ճանապարհը», այլև 2008-ի հիշողությունը։ Քանի որ մի քանի օրում Լևոնն արեց այն, ինչ բոլորին անհնար էր թվում:  Իր շուրջ հավաքեց ուժեր, մարդիկ, նույնիսկ իրեն չսիրողներին։ Դա վերածելով մի  հզոր  շարժման։

Իսկ փաշինյանը գիտի, որ Լևոնի տարիքին խաբնվել չի կարելի: Եվ  նրա ականջներում դեռ զրնգում է Լևոնի ձայնը իր մուսալեռցու  համառությամբ. «Մինչև այժմ արձակած իմ փամփուշտները դեռ սլանում են, և իմ փամփուշտներն անսպառ են»:

Հարգելի ընդդիմադիրներ, Բագրատ Սրբազանի սխալը մի կրկնեք։ Նրա միտինգը նիկոլի վերջին օրը պետք է լիներ։ Իսկ դուք  այդ մարդուն «փուռը» տվեցիք։

2008-ին ՀԱԿ-ը քաղբանտարկյալներին այնպիսի պաշտպանություն էր ապահովում, որ ազատության մեջ գտնվողները նրանց «նախանձում» էին։ Դուք դա էլ չեք կարողանում ապահովել: Փողը դեռ երաշխիք չէ իշխանափոխության համար։

Իսկ նիկոլը չի ստում, երբ ասում է «կսննկացնեմ»։ 
Եվ  այն հեքիաթները, թե Պուտինը փրկեց Քոչարյանին ու կփրկի նաև Սամվելին, պարզապես ծիծաղելի են։
Քոչարյանին փրկել է  նիկոլը։ Որովհետև ոչ ոք չի կարող նիկոլի ռեյտինգը բարձրացնել այնպես, ինչպես ազատության մեջ մնացած Քոչարյանը։ Նա հենց դրա համար է պետք նիկոլին, որպեսզի մշտապես կառուցվի այն միֆը, թե «Պուտինի մարդը» միայն նա է, իսկ Հայաստանի իշխանության ղեկին Պուտինը ոչ ոքի չի տեսնում։
Եվ չզարմանաք, երբ (նիկոլի օգնությամբ) Քոչարյանը  հայտնվի երկրորդ տեղում:  
Իսկ այն միֆերը, թե Պուտինը օրինակ. կարող է հրաժարվել  նիկոլի վերարտադրվելու դիմաց  Հայաստանը Ռուսաստանի մարզ դարձնելու մասին խոստումից և  հանուն իր «ընկերոջ» կարող է մերժել այդ առաջարկը, չարաչար սխալվում եք:
Ինչպես ասում են. «Իրենց նման ձկներն են  կանսերվա դարձել» մեծ քաղաքական խաղերի մեջ:

Բացարձակ նպատակս ՀԱԿ-ի կամ Լևոնի գովազդը  չէ։ Հիմա գովազդ անելու ժամանակը չէ։
Հիմա ճշմարտության երեսին ուղիղ նայելու ժամանակն է և բացատրելու  ժողովուրդին, որ սիրել-չսիրելու ժամանակը  չէ։ 
Հիմա հայ ժողովուրդը ունի մեկ առաջնորդ ու մեկ կուսակցություն և  դա Հայաստանի Հանրապետությունն է։