Կարեվոր
Հայ գերին դիմել է Բաքվի դատարանին. «Մեզ տուն ուղարկեք»
Վլադիմիր Հակոբյանը, որին ադրբեջանցի զինվորականները գերի են վերցրել պատերազմից հետո, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլորին տուն վերադարձնել։ Armeniasputnik-ի փոխանցմանբ` տեղեկությունը հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօր կայացած նիստի ժամանակ դատավորը հարցրել է` նրանք որևէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ, Վլադիմիր Հակոբյանն ի պատասխան ասել է. «Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք»։
Նշենք, որ մեղադրյալի աթոռին նստած են Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողները, որոնց ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներ են ներկայացվել: Հայ գերիներին 14-20 տարվա ազատազրկում է սպառնում։
Խծաբերդից գերեվարված բոլոր զինծառայողները Շիրակի մարզից են։ Նրանք գերեվարվել են դեկտեմբերի 16-ին։