«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հայհոյախոսության «մշակույթի» հիմնադիրը

Հայհոյախոսության «մշակույթի» հիմնադիրը

Հայաստանում հրապարակային խոսք գրեթե չկա, հայհոյախոսություն՝ որքան ուզես:

Այդ մշակույթի հիմնադիրը ոչ այլ ոք է, եթե ոչ «կրթվելը նորաձև է» փիլիսոփայության համահիմնադիր Նիկոլ Փաշինյանը: Նման մշակույթ գոյություն չի ունեցել ո՛չ Կարեն Դեմիրճյանի, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք:

Փաշինյանն, այդպիսով, սերունդների հիշողության մեջ կմնա որպես հայհոյախոս և անկիրթ մի անձնավորություն, որը կարող է իրեն թույլ տալ հրապարակային ելույթներում և նույնիսկ խորհրդարանում հանդես գալ «կփռեմ ասֆալտին», «կծեփեմ պատերին», «դրանց սաղին բռնելու ենք՝ շինենք», «դոմփել» և բազում այլ գռեհկաբանություններով: Երբ երկրի ղեկավարն է ամբիոնից նման լեզու գործածում, ամոթից կարելի է գետինը մտնել:

Եթե նշանավոր հույն աստվածաբան Հովհաննեսն անմահացել է «Ոսկեբերան» անունով, ապա մեր փառապանծ վարչապետն, անկասկած, հիշվելու է ոչ միայն «Ազգակործան պատուհաս», այլև «Հայհոյախոս» պատվավոր տիտղոսներով: Իսկ քաղաքացու երեսին թքելու «բարձր» պատիվը նա մեծահոգաբար շնորհել է Ալեն Սիմոնյանին, որն այդ «արվեստին» լավագույնս է տիրապետում:

Իլուր