Պաշտոնական
Հայկ Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ 2019 թվականի սեպտեմբերի 14-ից նա Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։