«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հայկ Մարությանին աջակցող ավագանու անդամը լիազորությունները վայր է դնում

Հայկ Մարությանին աջակցող ավագանու անդամը լիազորությունները վայր է դնում

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, ով նախօրեին իր աջակցությունն էր հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարել է, որ վայր է դնում լիազորությունները։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․

«Սիրելի երևանցիներ, Ելնելով ստեղծված իրավիճակից՝ որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները: Իմ սկզբունքային անհամաձայնությունն եմ հայտնում ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:

Անկախ ներթիմային տարաձայնություններից՝ վերջին 3 տարիների ընթացքում հեղինակել եմ մի շարք համայնքային օրենսդրական նախագծեր, իմ ներդրումն եմ ունեցել քաղաքի համար առանցքային բարեփոխումների իրականացմանը, փորձել եմ երևանցիների ձայնը լսելի դարձնել քաղաքային տնտեսությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներում:

Ամենակարևորը՝ հավատարիմ եմ մնացել սկզբունքներիս և 2018-ի հեղափոխության արժեքներին: Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին մայրաքաղաքի նկատմամբ հոգատարության, համատեղ աշխատանքի և հայաստանյան քաղաքական մշակույթին այդքան խորթ ազնվության և սկզբունքայնության համար:

Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին միասին անցած բարդ ճանապարհի համար»:

Հիշեցնենք, ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց:

Նշենք՝ դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի «քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» ավագանու որոշման նախագիծը: Տեղեկությունը  ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Երրորդ աշխատանքային օրը կկայանա արտահերթ նիստը, որտեղ փակ քվեարկությամբ կա՛մ կունենանք կուսակցապետության ամրագրում, կա՛մ էլ կհաղթի բանականությունն ու բարոյականությունը»,– գրել է նա։