Բանակ
Հայկական ԱԹՍ-ները խոցել են հակառակորդի 3 տանկ (լուսանկարներ)
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի երեք տանկ՝ հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով, հուլիսի 18-ին տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը շուրջ վեցօրյա մարտերից հետո տեղափոխում իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ:
Մինչ այժմ կողմերի ցամաքային զրահատեխնիկայի հաստատված կորուստներն են.
Հայաստան՝ մեկ հրշեջ մեքենա (1973 թվականի),
Ադրբեջան՝ 3 տանկ:
Լուսանկարները՝ սկզբնաղբյուրում