Կարեվոր
Հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ»,- հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Դեկտեմբերի 9-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են և, առաջնահերթության սկզբունքով, հայկական կողմին են փոխանցվել առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ Այս մասին տեղեկացրին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Ադրբեջանի կողմից գերեվարված 3 քաղաքացիական անձ այս պահին Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում են։ Նույն տեղեկություններով՝ զինհոսպիտալ է տեղափոխվել նաև մեկ տղամարդու դի։
Ըստ տեղեկությունների՝ գերեվարված անձինք են երեք տղամարդ և մեկ կին։