«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


«Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի հարձակման տակ». Հայտարարություն

«Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի հարձակման տակ». Հայտարարություն

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները հայտարարություն են արել՝ ի աջակցություն Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի․

«Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին ու ներկա ատենապետերս, մեր լիակատար աջակցությունն ու որդիական խոնարհությունն ենք հայտնում Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Օ․Ս․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Հայրապետին։

Ակնհայտ է, որ այսօր Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի, խմբակների հարձակման տակ… Ինչպես միշտ, այս փորձության ժամերին էլ, որպես հավատարիմ ծառա, ամուր կանգնած ենք մեր Մայր Եկեղեցում։ Շարունակելու ենք աղոթել և գործել մեր Սուրբ Եկեղեցու միաբանության ու անսասանության համար։

Դատապարտում ենք իշխանական ռեսուրսներ, լծակներ ունեցող մարդկանց ներգրավվածությունը այս արշավին, ինչի պատճառով ընկնում է պետության վարկանիշը։

Հորդորում ենք Հայ Եկեղեցու անդաստանից ներս մեր եղբայրներին և քույրերին խորագետ և զգոն լինել ` թույլ չտալով պառակտում եկեղեցում։

Սատար կանգնելով Հայրապետական թեմում իրենց ծառայությունը բերող քահանա հայրերին` խնդրում ենք նրանց և աղոթք հայցում առ Աստված, որպեսզի հաստատուն մնան իրենց կոչման և կարգի մեջ, ինչին որ մեզ են սովորեցրել։

Կոչ ենք անում Հայաստանյայց, Արցախի և Հայաստանից դուրս գտնվող թեմերի երիտասարդաց կառույցների պատասխանատու մեր հոգևոր քույրերին ու եղբայրներին իրենց աջակցությունը հայտնել Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին։

Հայտարարությանը միացած ատենապետեր՝

  • ԱՀԹ երիտասարդաց միությունների ատենապետ Անի Թովմասյան
  • ԱՀԹ երիտասարդաց միությունների նախկին ատենապետ Վահան Մարդյան
  • ԱՀԹ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Գևորգ Արսենյան
  • ԱՀԹ Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Անի Ոսկանյան
  • ԱՀԹ Արաբկիր Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ՝ Սուրեն Խաչատրյան
  • ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Ռիմա Գևորգյան
  • ԱՀԹ Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու երիտասարդաց միության փոխատենապետ Վրեժ Հարութունյան
  • ԱՀԹ Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Դմիտրի Հարությունյան
  • ԱՀԹ երիտասարդաց միությունների խորհրդի անդամ նախագահ Մարիամ Պողոսյա-Նավոյան
  • ԱՀԹ երիտասարդաց միությունների ծրագրերի նախկին համակարգող Հասմիկ Միրզոյան
  • ԱՀԹ երիտասարդաց միությունների ծրագրերի նախկին համակարգող և ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ Անուշ Վարդանյան
  • ԱՀԹ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ Միլենա Կլոյան
  • ԱՀԹ Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ Միլենա Բարսեղյան
  • ԱՀԹ Արաբկիր Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ Հայկ Մարգարյան
  • ԱՀԹ Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ Ալեքսանդր Նեֆեդով
  • ԱՀԹ Արաբկիր Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ և ԱՀԹ երիտասարդաց միությունների խորհրդի անդամ Կարինե Վանեսյան
  • ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ և ԱՀԹ երիտասարդաց միությունների խորհրդի անդամ Էլեն Հակոբյան
  • ԱՀԹ Նոր Նորք Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ և ԱՀԹ երիտասարդաց միությունների խորհրդի անդամ Մուրադ Ցանգալյան»:

Նշենք՝ բազմաթիվ հոգևորականներ իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին: Նրանք այդ մասին հայտարարություններ են հրապարակում համացանցում։ Աջակցություն հայտնող հոգևորականների  թիվը շարունակ աճում է։