Պաշտոնական
Հայտնաբերել է ևս 9 զինծառայողի աճյուն
Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Տեղեկությունը ֆեյսբուքի էջում հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Նախնական տվյալներով` նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ փետրվարի մեկի տվյալներով` հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն:
Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ: