Հայտնաբերվել է ևս 10 զինծառայողի աճյուն
Հունվարի 2-ին շարունակված որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում Արցախում ևս 10 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Աճյուններից 1-ը Մարտունու հատվածից է դուրս բերվել, 4 աճյուն` Հադրութից, 5-ը՝ Ֆիզուլուց: Բոլորը զինծառայողների աճյուններ են»։
Այսօր որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Հադրութի և Ֆիզուլու շրջաններում, երեկոյան արդեն կամփոփվեն այսօրվա արդյունքները։
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1155 մարմին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց աճյուններ։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի գրառման համաձայն, հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին: