Պաշտոնական
Հայտնաբերվել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին Ջաբրայիլից, 1 մարմին՝ Մատաղիսից: Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի, Զանգելանի, Մատաղիսի եւ Ջաբրայիլի հատվածերում»,- նշել է Հունան Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողի մարմին: