«  Հունվար 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հայտնի են լիցենզիա ստացած հեռուստաընկերությունների անունները (տեսանյութ)

Հայտնի են լիցենզիա ստացած հեռուստաընկերությունների անունները (տեսանյութ)

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այսօր՝ հունվարի 15-ի նիստում ամփոփեց հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները։

Հանրապետական ծածկույթ`

  1. «Արմենիա թիվի»
  2. «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր մեդիա» հ/ը)
  3. «Շանթ» ՍՊԸ
  4. «A TV»
  5. «Մուլտի Մեդիա Կենտրոն թիվի»

Մայրաքաղաքային ծածկույթ`

  1. «Շարկ» ՍՊԸ (TV 5)
  2. «Արմնյուզ» ՓԲԸ
  3. «Արփի մեդիա»
  4. Freenews
  5. «Դար 21» 
  6. «Նոր Հայաստան»

Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց մնաց, քանի որ մրցույթի մասնակից «Շանթ սպորտ»-ը չհավաքեց անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը և մեկ ամսվա ընթացքում ՀՌՀ-ն նոր մրցույթ կհայտարարի այս տեղի համար։

Նշված հեռուստաընկերություններից «Արփի մեդիա»-ն և «Դար 21»-ը դիմել էին միայն մայրաքաղաքային սլոթի մրցույթին, իսկ մյուսները մասնակցում էին թե’ հանրապետական, թե’ մայրաքաղաքային սփռման մրցույթներին։

Քվեարկության չդրվեցին «1in.am» և Հանրային հեռուստաընկերության երկրորդ ալիքի ներկայացրած հայտերը, քանի որ վերջիններս մրցույթից առաջ նամակ էին ուղարկել ՀՌՀ եւ հրաժարվել մասնակցությունից։

«Հ2» և «Ա1+» հեռուստաընկերությունները, չնայած հավաքած բարձր միավորներին դուրս մնացին, քանի որ դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթին։

Մրցույթի արդյունքները վերջնական որոշմամբ ՀՌՀ-ն կհաստատի ավելի ուշ։