Պաշտոնական
ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը (ուղիղ)
Նախագահական նստավայրում մեկնարկել է կառավարության անդամների երդման արարողությունը:
Կառավարության անդամները կընթերցեն երդման հետևյալ տեքստը.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»: