Արցախ
Հունիսի 21-ին հայտնաբերվել է ևս 3 աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հունիսի 21-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նախնական տվյալներով` զոհվածները ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: