Պաշտոնական
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը:
Գործը կապվում է Թովմասյանի սանիկի՝ Նորայր Փանոսյանի հետ: Այդուհանդերձ, առայժմ պաշտոնապես չի հրապարակվում, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։
Հրայր Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին
Հիշեցնենք՝ այսօր առավոտից Հրայր Թովմասյանը ՍԴ-ում հարցաքննվում է ՀՔԾ քննիչների կողմից: