«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Ի բուժումն դաշնակցության հիշողության (տեսանյութեր)

Ի բուժումն դաշնակցության հիշողության (տեսանյութեր)

Վերջին շրջանում, զգալով ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվացումը քաղաքական դաշտում, Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար գործիչները, մասնավորապես Իշխան Սաղաթելյանը եւ Գեղամ Մանուկյանը ամեն առիթով կրկնում են իրենց վաղուց մոգոնած այն սուտը, թե իբր 1994 թվականին Առաջին նախագահը Հայաստանում փակել է Դաշնակցական կուսակցությունը։ Այնինչ հայտնի է, որ դեռեւս 2008թ. հունվարի 11-ին տեղի ունեցած մեծ ասուլիսում տրված հարցին ի պատասխան Տեր-Պետրոսյանը փաստերով հերքել է այդ սուտը եւ նշել, որ ոչ թե ինքը, այլ ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանի եւ արդարադատության նախարար Վահե Ստեփանյանի միջնորդությամբ դատարանի վճռով ոչ թե փակվել, այլ ժամանակավորապես կասեցվել է Դաշնակցության գործունեությունը մինչեւ նրա կանոնադրության համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը։

Դրանից հետո՝ ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ, վերջինիս գործընկերներ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի եւ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Դաշնակցության ղեկավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀԴ-ը փոխել է իր կանոնադրությունը` այն համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությանը։

Ի դեպ, Դաշնակցությունը երբեւէ չի հակաճառել Առաջին Նախագահի ելույթին, ինչը նշանակում է, որ նա պատասխան չունի։

Ըստ այդմ, եթե դաշնակցականները այսուհետեւ եւս կրկնեն իրենց սուտը, մենք պատրաստ ենք ամեն անգամ հարկադրաբար վերահրապարակել այս տեսագրությունները։

Ilur