Արցախ
Իսպանիայի պատգամավորները և սենատորները թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել
Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են.
Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել:
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ»: