«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Ժամը 7:00-ի դրությամբ փրկարարները դուրս են բերել ևս հինգ մարմին (թարմացվող)

Ժամը 7:00-ի դրությամբ փրկարարները դուրս են բերել ևս հինգ մարմին (թարմացվող)

Ժամը 7:00-ի դրությամբ փրկարարները դուրս են բերել հինգ մարմին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով․ Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 15-ն են։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ըստ ԱԻՆ-ի՝ անհետ կորած կարող են համարվել 22 քաղաքացի, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, հինգը՝ Իրանի:

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ անհետ կորած կարող են համարվել նաև Իրանի՝ վեց, ՌԴ՝ մեկ քաղաքացի։

Նախարարության կայքում էլ նշված է, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացու դի ( Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված ինը քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Լրացված.

Ժամը 9:00

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի:
Զոհերի թվում են մեկ մանկահասակ երեխա և հղի կին: