«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ժաննա Ալեքսանյան. Այլևս աչքաչափով են որոշվում ինքնասպանները, քննության կարիք չկա

ժաննա Ալեքսանյան. Այլևս աչքաչափով են որոշվում ինքնասպանները, քննության կարիք չկա

«Չգիտես զինվորին որ թշնամուց պաշտպանես՝ ներսի թշնամուց, թե դրսի», երեկ Շիրակի մարզի Բենիամին գհուղ մեր այցելության ժամանակ հեկեկալով ասում էր 15 օր առաջ՝ օգոստոսի  11-ին սպանված 19 ամյա Գրանիկ Խնկոյանի մայրը՝ Վարդուհին։

Գրանիկը հասցրեց ծառայել ընդամենը 7 ամիս։Նա Շիրակի պետական համալսարանի ուսանող էր, գեղեցկադեմ, հասակը 1․90։ Բենիամին գյուղը ողբում էր Գրանիկի մահը։ Նա ընտանիքի առաջնեկն էր, երկար սպասվածը։Մայրն ասում էր 5 տարի բժիշկների դռները թակելուց հետո է ծնվել որդին։ Անասելի վիշտ է ընտանիքի համար։

Ընտանիքին մանրամասներ էր հայտնի որդու մահհվան մասին։ Նախ հրամանատարներից մեկը զորքի  առջև ստորացրել է նրան, հայհոյել գլխարկը գցել գետնին և տշել, ապա մի քանի հոգով ծեծել են ու սպանել։ Քննչական կոմիտեն ինքնասպանություն է որակել, ընդ որում նույն օրվա մեջ այս զորամասից երկրորդ մահվան դեպքն է ինքնապանություն որակվել։ Իրականում ոչ թե քննչական կոմիտեն է ինքնասպանություն որակողը, այլ պաշտպանության նախարարությունը։ Որպես ինքնասպանի Զինկոմիսարիատը թույլ չի տվել Գրանիկ Խնկոյանին զինվորական կարգով հողին հանձնել։ Անարգել են ոչ միայն զինվորի հիշատակը, այլև ընտանիքին, խորացնելով նրանց ողբերհությունը։

Սա ՊՆախարար Պապիկյանի և քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի  համատեղ ջանքերի հետևանքն է։

Այլևս աչքաչափով են որոշվում ինքնասպանները, քննության կարիք չկա։ Այս կառույցնեից որևէ մեկը ընտանիքի դուռը չի բացել։ Ինքնասպանությունը որակվում է պատասխանատվությունից խուսափելու և ընտանիքի վրա մեղքը բարդելու համար։

Այսպիսի անտարբերություն և անպատասխանատվություն նույնիսկ նախկինների ժամանակ չի եղել։

Պարոն Պապիկյան, դուք նախկիններից նախկին եք։

ժաննա Ալեքսանյան