ժաննա Ալեքսանյան. Հեռացեք պարոն Պապիկյան, խնայեք զինվորների կյանքը

Սուրեն Պապիկյանը դեռ հրաժարական չի" տվել։Սա պատվի հարց է, չեք տիրապետում իրավիճակին հրաժարական տվեք։ Մարդկային կյանքերի գնով ուզում եք շարունակել պաշտոնավարե՞լ։
Մեկ ամսում 6 զինծառայողի մահ ոչ մարտական պայմաններում, ընդ որում զորամասերից երկուսում մեկ օրում երկուական զինվորի մահ է գրանցվել։ 57 մահվան դեպք տարեսկզբից։
Էս մահերի վրա եք բարեփոխում անում։ Սրանք տվյալներ են, որոնք վկայում են, որ դուք անգործության եք մատնված։ Բանակը թողել եք ինքնահոսի, վերահսկողության իսպառ բացակայություն։
Հեռացեք պարոն Պապիկյան, խնայեք զինվորների կյանքը, գուցե դա նաև բանակի փրկությունը լկինի։
Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին «դեռևս չպարզված հանգամանքներում» հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: