Ժաննա Ալեքսանյան. Զոհված զինվորի մորը կալանավորեցին երկու անգամ. Ակնհայտ է, որ ծաղրում ու նսեմացնում են

Զոհված զինվորի մորը կալանավորեցին երկու անգամ։ Ակնհայտ է, որ ծաղրում ու նսեմացնում են․
Մեղադրանքը դատարանում ներկայացրել է Աշոտ Փաշինյանը. «Իմ մոտեցումն այն է, որ տնային կալանքը կարող է մեղմ համարվել այս դեպքի համար՝ նաև հաշվի առնելով այն, որ տեղի է ունեցել ծանր հանցագործություն․․», մեղադրանքը որակել է վարչապետի որդին և դատարանը ըմբռնել է պատժելու անհրաժեշտությունը։
Հայր ու որդի զրույց էին ունեցել իրավական պետություն կառուցելու մասին և սա այդ զրույցի հետևանքն է։
Հիշեցնենք՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման փորձի» գործով առաջին դատական նիստը։
Դատարանը որոշեց փոխել Գայանե Հակոբյանի խափանման միջոցը և կալանավորել նրան՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։
Նշենք, որ այսօր առավոտյան Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին։ Ավելին՝ այստեղ:
Լուսանկարում՝ Աշոտ Փաշինյանն ու դատավոր Մանվել Շահվերդյանը.