Պաշտոնական
Ժնևում ավարտվել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը
Ժնևում ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացվող հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նախարարները հանդիպել ու քննարկումներ են ունեցել նաև երեկ՝ հունվարի 29-ին: Նրանց բանակցություններին նախորդել էր Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: