Արցախ
Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Տեղեկությունը ֆեյսբուքի էջում հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։
Որոնողական աշխատանքները կատարվում են ամեն օր, Արցախի սահմանային բոլոր ուղղություններով։
«Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։