«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Կիևից բնակչությունը կարող է հեռանալ Վասիլկովի ուղղությամբ

Կիևից բնակչությունը կարող է հեռանալ Վասիլկովի ուղղությամբ

Ուկրաինայի խոշոր քաղաքների բնակիչները կարող են ազատ հեռանալ հումանիտար միջանցքներով։ Այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Քաղաքացիական անձինք, որոնք, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկանում են լքել Մարիուպոլը, կարող են դուրս գալ դեպի արևելք Մարիուպոլ-Շիրոկինո ճանապարհով։ Կիևի բնակիչները կարող են քաղաքը լքել Վասիլկովի ուղղությամբ»,- ասել է նա և շեշտել` ռուս զինծառայողները որևէ կերպ չեն խոչընդոտում, որ խաղաղ բնակչությունը հեռանա այդ քաղաքներից։

Կոնաշենկովը հավելել է, որ նույն անվտանգության միջանցքը ստեղծվել է Խարկովի հարավ-արևմուտքում՝ Լյուբոտինի ուղղությամբ։

Ուկրաինայում փետրվարի 24-ից իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական կողմից զոհվել է ավելի քան 490 զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հատուկ մարտական գործողությանը մասնակցող մեր ընկերների շրջանում կորուստներ կան՝ մարտական հերթապահության ժամանակ զոհվել է 498 ռուս զինծառայող, վիրավորվել են 1597–ը»,-ասել է Իգոր Կոնաշենկովը։
Նկատենք, որ սրանք հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական կողմի հայտարարած առաջին պաշտոնական թվերն են։ Մինչ այդ ՊՆ–ն հայտնել էր, որ զոհեր ու վիրավորներ կան, բայց տվյալներ չէր հրապարակել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նաև ուկրաինական կողմի կորուստները։
Ըստ ՌԴ ՊՆ–ի` ուկրաինացի ազգայնականների և զինվորականների շրջանում մահացածների թիվը գերազանցում է 2870–ը, վիրավորների թիվը շուրջ 3700 է։
Հաստատված տվյալներով` գերեվարվել է 572 զինծառայող։

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ գիշերը հրթիռակոծվել է Կիևը, մայրաքաղաքում առնվազն չորս պայթյուն է որոտացել: Գիշերը ռուսական բանակը հրթիռակոծել է նաև Խարկովի մարզի Իզյում քաղաքը։

Ըստ Ուկրաինայի ՊՆ-ի՝ Ռուսաստանի կորուստները չորս օրվա ընթացքում՝ սպանվածներով և վիրավորներով, կազմել են ավելի քան 5,3 հազար մարդ:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ գերության մեջ են հակառակորդի հարյուրավոր զինվորներ ու սպաներ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի հետևանքով Ուկրաինայից փախստականների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը: