«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում. Հղի կին է մահացել

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում. Հղի կին է մահացել

COVID-19. Նոյեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ,

• 810 նոր դեպք
• 6 220 թեստավորում
• 1916 առողջացած
• 30 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 243 դեպք, որոնցից 282 866 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 340 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6700 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1337 է:
Ընդհանուր կատարվել է 2 183 118 թեստավորում:

Նոյեմբերի 7-ի գիշերը կորոնավիրուսից հղի կին է  մահացել: Այս մասին ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ցավով պիտի նշեմ, որ գիշերն ունեցել ենք հղի կնոջ մահ՝ քովիդով պայմանավորված: Նորից պիտի անդրադառնամ, որ «դելտա» շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամների, դրսևորվում է բավական ագրեսիվ ընթացքով: Հատուկ ձևով մեր հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով: Մենք ունենք 100-ից ավելի հղիներ, որոնց գրեթե կեսը ունեն թոքաբորբ՝ տարբեր աստիճանի ծանրության»,- ասաց Ավանեսյանը:

«Դելտա շտամը որոշակի ծանր ընթացք է ունենում նաև երեխաների մոտ»,- ԱԺ-ում  այսօր հայտարարեց Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ բացի մանկահասակներից, նաև  երիտասարդների շրջանում ունենք հիվանդության ծանր ընթացք, մահացության դեպքեր: