Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
COVID-19. մարտի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ.
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 28-ով և դարձել 422 382: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 8 603։
Մարտի 23-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է հաստատվել. կատարվել է 37 թեստավորում։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է հաստատվել, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Աղբյուրի հաղորդմամբ` ստացիոնար բուժում է ստանում 7 քաղաքացի։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10506 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3079 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել: