Պաշտոնական
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց «Հանուն խաղաղության» (տեսանյութ)
Երևանի 9/19 ընտրատեղամասում քվեարկում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Քվեարկությունն ավարտելուց հետո լրագրողներին հետաքրքրեց, թե ինչպես է նա վերաբերում հեղափոխությանը և ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց.
«Դա կլինի քարոզչություն….օրենք եք խախտում»։
Իսկ մտահոգություններ ունի՞ արցախյան հարցի շուրջ. Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց.
«Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որը մտահոգություն չունի»։
Այնուամենայնիվ, հանուն ինչի՞ քվեարկեց հիմնադիր նախագահը.
«Հանուն խաղաղության»,- ասաց նա: